Հայաստանում սկսել է գործել գազամատակարարման ոլորտում անվտանգության համակարգերի սպասարկման կենտրոնը

Հայաստանում սկսել է գործել գազամատակարարման ոլորտում անվտանգության համակարգերի սպասարկման կենտրոնը

PanARMENIAN.Net - Օրերս սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ -ի Անվտանգության համակարգերի եւ միջոցների տեխնիկական սպասարկման կենտրոնը, որը հավատարմագրվել է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով դեռեւս 2007 թվականի սկզբին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել է գազասպառողների բնակարանների ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր եւ այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում եւ գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:

2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Այսօրվա դրությամբ արդեն տեղադրվել է 303000-ը,

Անվտանգության համակարգերի տեղադրմամբ կանխվել է գազի արտահոսքի ավելի քան 3200 դեպք: Ընկերությունում արձանագրվող կանչերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վթարային իրավիճակները, ներառյալ` թունավորման դեպքերը, ցավոք, հաճախ բնակիչների կողմից անվտանգության սարքերի ինքնակամ անջատումների հետեւանք են:

«Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---