ԵՄ-ն Հայաստանում գրանտային պայմանագրերի հաշվառման սեմինարներ անցկացրեց

ԵՄ-ն Հայաստանում գրանտային պայմանագրերի հաշվառման սեմինարներ անցկացրեց

PanARMENIAN.Net - Եվրոպական միության պատվիրակությունը Երեւանում «Հայաստանում ԵՄ մասին գրանտային պայմանագրերին վերաբերող ֆինանսական ընթացակարգը» թեմայով երկու սեմինար կազմակերպեց եւ անցկացրեց: Ինչպես հաղորդում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության մամլո ծառայությունը, դասընթացների նպատակը ԵՄ գրանտային պայմանագրերի հաշվապահական հաշվառման հարցերին վերաբերող համապարփակ տեղեկատվության տրամադրումն է:

Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական ընկերության կողմից անցկացված դասընթացներին մասնակցեցին ավելի քան 40 ֆինանսական կառավարիչներ, հաշվապահներ եւ ծրագրերի ղեկավարներ, որոնք գրանտային պայմանագրերի բենեֆիցիարներ են (ոչ պետական բուհեր, տեղական իշխանություններ, պետական իշխանության մարմիններ):

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով մասնակիցների դրական արձագանքները, պատվիրակությունը կդիտարկի ապագայում եւս նման դասընթացների անցկացման հնարավորությունը:

Գրանթ Թորնթոն Ամիօթը (Grant Thornton Amyot) Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի անդամն է, հիմնվել է 1990-ականների սկզբին: Իր հիմնադրման օրվանից ընկերությունը հավատարիմ է Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի բոլոր ընկերությունների կողմից ընդունված փիլիսոփայությանը` ընկերության գործընկերների ղեկավարությամբ հաճախորդներին անհատական ծառայությունների տրամադրում, բարձր մասնագիտական չափանիշներին ծառայությունների համապատասխանություն եւ ծառայությունների ուղղվածություն պետական ու դինամիկ զարգացող մասնավոր հատվածի կարիքներին:

Գրանթ Թորնթոն Ամիօթը ավելի քան 10 տարիների ընթացքում տրամադրում է աուդիտորական, բազմակողմանի խորհրդատվական ծառայություններ եւ փորձագիտական գնահատականներ միջին եւ խոշոր ձեռնարկություններին, կառավարական կազմակերպություններին, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ազգային եւ առեւտրային բանկերին: Կազմակերպությունը գրանցված է ԱՄՆ-ի Հանրային ընկերությունների հաշվետվության վերահսկաման կոմիտեում (PCAOB), ինչը թույլ է տալիս կիրառել ԱՄՆ արժեթղթերի բորսայում գրանցված հանրային ընկերությունների հաշվետվությունների հաստատման կարգը, ինչպես նաեւ իրականացնել նրանց հայկական դուստր ընկերությունների աուդիտը: Ընկերությունը Հայաստանում գործող ՄԱԿ-ի շրջանակներում Global Compact ցանցի անդամ է, որի նպատակն է բարձրացնել ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը եւ աջակցություն ցուցաբերել Հայաստանին համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու հարցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---