Հայաստանի համայնքներում արձանագրվել է բոլոր տեսակի հարկերի հավաքագրման ցուցանիշների աճ

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաև Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կ. Առաքելյանը, և Ա. Գևորգյանը հույս հայտնեց, որ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Համայնքային բյուջեների կատարողականի վերաբերյալ 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալները ներկայացրեց ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը:

Մասնավորապես արձանագրվեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե բոլոր հարկատեսակների մասով գրանցվել է հավաքագրման ցուցանիշների աճ: Ընդամենը եկամուտների մասով կատարողականը կազմել է 89, 3 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ 7 մլրդ 83մլն դրամով ավելի: Սեփական եկամուտների կատարողականը 87 տոկոս է` 2009թ. համապատասխան ցուցանիշը գերազանցվել է 1,2 մլրդ դրամով:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ աճ է արձանագրվել նաև հողի հարկի և գույքահարկի մասով` համապատասխանաբար ավելի է հավաքագրվել 492, 4 մլն և 310, 1 մլն դրամ, իսկ կատարողականը կազմել է համապատասխանաբար 96,7 և 75,5 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---