Կարինե Դանիելյան. Երևանը դարձել է բազմահարկերի, այլ ոչ թե մարդկանց քաղաք 7 ապրիլի 2010 - 15:35 AMT PanARMENIAN.Net - “Միայն երեկ ես քաղաքացիների բողոքներով 5 զանգ եմ ստացել, որոնցից երեքը բողոքում էին, որ իրենց բակերի տարածքի հաշվին կառուցվում են նոր շենքեր”,- ապրիլի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է “Հանուն կայուն զարգացման” հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով, հանուն շահույթի հրապուրվելով բազմահարկ շենքերի կառուցմամբ, մարդիկ երբեմն մոռանում են քաղաքացիների բողոքների և խնդիրների մասին: Նա բարձրացրեց նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի շուրջ շինարարության թեման. “Նախնական պայմանավորվածության համաձայն Օպերայի շենքի շուրջ շինարարություն չպետք է լիներ, սակայն շենքի առաջ կան բազմաթիվ շինհրապարակներ, իսկ հարակից սրճարանների տարածքը ծածկված է պոլիէթիլենային թաղանթով, ինչը վկայում է գալիք շինարարության մասին”: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |