Արմեն Մարտիրոսյան. Կառավարությունը պետք է լրացուցիչ գումարներ գտնի վետերանների ավանդների հատուցման համար

Արմեն Մարտիրոսյան. Կառավարությունը պետք է լրացուցիչ գումարներ գտնի վետերանների ավանդների հատուցման համար

PanARMENIAN.Net - Խորհրդարանի կողմից "2010 թվականի Հայաստանի պետբյուջեի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը նախատեսում է Մեծ հայրենական պատերազմի վետերաններին "սառեցված" խորհրդային ավանդների արտահերթ վճարում, ՀՅ Դաշնակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ օրենքը վերջնական մշակված չէ և փոփոխությունների կարիք ունի: Մասնավորապես, ներդրումները պետք է ստանան ոչ միայն այսօր կենդանի վետերանները, այլև հետխորհրդային շրջանում մահացածների ընտանիքներն ու ժառանգները: "Օրինագծի գաղափարը ողջունվում է, բայց չարժե այն կիսամշակ վիճակում քվեարկության առաջադրել, դա կարող է սոցիալական խմբերի հակադրման պատճառ դառնալ",- ասաց Մինասյանը:

"Օրինաց երկիր" խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն իր հերթին ողջունեց օրինագիծն ու ասաց, որ այն արդարացված է թե սոցիալական, թե բարոյական իմաստով:

Կոալիցիան նույնպես նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց և առաջարկեց միավորել իր նախաձեռնությունը կառավարականի հետ:

"Ժառանգություն" խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ՄՀՊ վետերանների սոցիալական ապահովման հարցը շատ կարևոր է, բայց չի կարելի ներկայիս ծանր տնտեսական իրադրության մեջ խլել այդ գումարները մի խոցելի խմբից և տալ այն մեկ ուրիշին: Նրա կարծիքով, կան այդ հարցի լուծման այլ ճանապարհներ. նախ` կառավարությունը պետք է լրացուցիչ գումարներ գտնի վետերանների ավանդների հատուցման համար, երկրորդը` հատուցում պետք է ստանան ոչ միայն կենդանի վետերանները, այլև մահացածների ժառանգները:

Ընդ որում, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ՄՀՊ վետերանների քանակի մասին որոշ պատգամավորների կասկածների առնչությամբ նկատեց, որ վետերանների թիվն արդեն հստակ հաշվված է: Բացի դրանից, նրա խոսքով, վետերանների ավանդները կհատուցվեն խիստ ժամանակացույցով, որից հետո կիրականացվի մնացած ավանդների վճարումը: "Հարցը կայանում է ոչ թե նրանում, որ մի խմբից միջոցներ ենք խլելու և տանք մյուսին, այլ վճարումների հերթականության մեջ",- ասաց Դավթյանը:

Հայաստանի կառավարությունը Մեծ հայրենական պատերազմի վետերաններին "սառեցված" խորհրդային ներդրումների հատուցման վճարումների մասին որոշում է ընդունել Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ: Առաջնահերթ կարգով հատուցում կստանան 3,7 հազ. վետերաններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---