“Յունիստրիմ” համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով

“Յունիստրիմ” համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով

PanARMENIAN.Net - ”Յունիստրիմ” դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունն այս տարվա մարտին Հայաստանում աճել է 12%-ով` հասնելով 38 մլն դոլարի, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Հաշվետու ժամանակահատվածում դրամական փոխանցումների քանակը աճել է 9%-ով եւ կազմել 57 324: Համակարգի շրջանառությունը 2010թ.-ի առաջին եռամսյակում գերազանցել է 91,1 մլն դոլարը, քանակը` 136 000:

”Յունիստրիմ՚” համակարգը պահպանում է առաջատարի դիրքը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում: Համակարգին բաժին է ընկնում փոխանցումների ընդհանուր շրջանառության 50%-ից ավելին: ՙՅունիստրիմ՚ համակարգի միջոցով “Յունիբանկ”-ը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրականացնել վարկի մարումներ եւ վճարումներ ներկրվող ապրանքների, կոմունալ ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ համալրել կուտակային ավանդը կամ բանկային այլ հաշիվները ցանկացած արժույթով: ՙՅունիստրիմ՚ համակարգից կանոնավոր օգտվող հաճախորդները կարող են ՙՅունիբանկ՚-ում ձեւակերպել մինչեւ 5 000 դոլար սահմանաչափով U-Stream վարկը:

Ներկայումս “Յունիստրիմ՚”ը ակտիվ աշխատանք է տանում ծառայությունների տեսականու ընդլայնման եւ փոխանցումները առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջերս ներդրվեց ավելի քան 90 հազար QIWI տերմինալների միջոցով փոխանցումների իրականացման նոր համակարգը: Ապագայում նախատեսվում է դրամական փոխանցումներ իրականացնել պլաստիկ քարտերի կիրառմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---