U!Com ընկերությունը կրկնակի ավելացրել է ինտերնետ կապի ծավալը

U!Com ընկերությունը կրկնակի ավելացրել է ինտերնետ կապի ծավալը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ U!Com ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և վաճառքի մենեջեր Արամ Բարսեղյանի մամուլի ասուլիսը, որտեղ ներկայացրին U!Com ընկերության` սպառողներին առաջարկվող բազմաբնույթ ծառայությունները:

Այսուհետև օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետ U!Com-ի բաժանորդը կարող է ունենալ նաև իր բնակարանում` վճարելով 1 Մբ/վ արագությամբ ինտերնետի համար ընդամենը 8000 դրամ, U!Net Basic 1,5 Մբ/վ –ի համար` 12 000 դրամ, U!Net Ultra 2,5 Մբ/վ-ի համար`20 000 դրամ, U!Net Highway-ի համար`4 Մբ/վ 37 000 դրամ: U!Com ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ 2009 թ. դեկտեմբերից ընկերությունը 8 անգամ ավելացրել է ինտերնետի արագությունը:

Ա. Բարսեղյանը ներկայացրել է ընկերության նոր սակագները, կորպորատիվ և բնակարանային բաժանորդների վերաբերյալ վիճակագրությունը:

U!Com ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Այն հանրությանն է ներկայացնում մեկ ընդհանուր մալուխով հեռահաղորդակցության 3 բազմաֆունկցիոնալ ծառայություններ` ինտերնետ, IP հեռուստատեսություն և նոր սերնդի Digital հեռախոսակապ:

U!Com-ն անընդհատ զարգացող ընկերություն է, որը մշտապես իր սպառողին է ներկայացնում հեռահաղորդակցության ոլորտի վերջին նորությունները` ամենամատչելի սակագներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---