Հայաստանի բանկային համակարգից տրանսֆերտների ծավալը 2010 թ.երկու ամսվա ընթացքում 6,6% կրճատվել է

Հայաստանի բանկային համակարգից տրանսֆերտների ծավալը 2010 թ.երկու ամսվա ընթացքում 6,6% կրճատվել է

PanARMENIAN.Net - 2010 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանց անունով մուտքագրվել են 158,2 մլն դոլարի չափով դրամական միջոցներ: Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուում նշված է, որ այս ցուցանիշը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,6% -ով կամ 11,1 մլն դոլարի չափով;

Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալը եղել է Ռուսաստանից` 94,2 մլն դոլար, այնուհետև` ԱՄՆ-ից` 18,7մլն դոլար, Գերմանիայից` 2,8 մլն դոլար:

Հայաստանում տրանսֆերտների ծավալով Թուրքիան իններորդ տեղում է` 550 հազ դոլար ծավալով: Բացի այդ, Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը այս հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել է 2,6%-ով` կազմելով 84 մլն, ընդդեմ 2009 թ. հունվար-փետրվար ամիսների 86,2 մլն-ի:

Հունվար-փետրվար ամիսներին մաքուր հոսքը կրճատվել է 10,7% և կազմել է 74,2 մլն դոլար` ընդդեմ 2009 թ. հունվար-փետրվարի 83,1 մլն դոլարի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---