ԼՂՀ նախագահը դրական է գնահատել շինարարության ծավալի աճի տեմպերը

ԼՂՀ նախագահը դրական է գնահատել շինարարության ծավալի աճի տեմպերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 9-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում շինարարական աշխատանքներին և քաղաքաշինության ոլորտին վերաբերող խնդիրներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ բնագավառը պետության սոցիալ-տնտեսական առաջընթացի կարեւորագույն ուղղություններից մեկն է, որի զարգացումը դրական է ազդում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բակո Սահակյանը դրական է գնահատել շինարարության ծավալների աճի տեմպերը` այն համարելով ոլորտի զարգացման և նրա հանդեպ պետության ուշադրության լավագույն չափանիշներից մեկը: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ոլորտում առկա են մի շարք երևույթներ, որոնք լուրջ խոչընդոտ են նրա դինամիկ զարգացման համար: Երկրի ղեկավարը հատկապես նշել է իրականացվող աշխատանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը, միաժամանակ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով աշխատավարձերի վճարման գործընթացը, գործատուների կողմից շինարարական աշխատանքների շահույթի համաչափ տնօրինումը:

Այս խնդիրների օպերատիվ կարգավորման ուղղությամբ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը և քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին` նշելով, որ այդ գործընթացը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---