“Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” թեմայով գիտաժողով՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնում12 ապրիլի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ից-16-ը Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ եւ Հելսինկի համալսարանի Քաթրին ինստիտուտի ու Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կանցկացվի միջազգային գիտաժողով “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” թեմայով։ Ինչպես տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնահարցերը. “Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ”, “Ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան”, “ Ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ”, “Ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար”: Գիտաժողովին կմասնակցեն նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից և Ռուսաստանից: Այս օրերին նրանք հանդիպում կունենան Ամենայն Հայոց Հայրապետի հետ, կայցելեն Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու գիտական հաստատություններ և տեսարժան վայրեր:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |