Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22.30-ին

Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22.30-ին

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի ժամանակով ժամը 22.30-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Սա Հայաստանի նախագահի առաջին հանդիպումն է Մ. Նահանգների նախագահի հետ:

Վաղը տեղի կունենա Բարաք Օբամայի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ապրիլի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Մ.Նահանգներ, որտեղ մասնակցում է միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---