Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լիբանանի արտգործնախարարի հետ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լիբանանի արտգործնախարարի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Շամին, նշելով, որ հայերը մեծ դեր են կատարում Լիբանանի զարգացման գործում, հայտնեց, որ իրենք միշտ էլ ցանկանում են հարաբերություններ զարգացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Եվ այդ գործում մեծ դեր ունեն կատարելու երկու երկրների դեսպանությունները:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նման այցերը նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Նա անհրաժեշտ համարեց հարաբերությունների ակտիվացումը նաեւ միջազգային կառույցներում: ՀՀ ԱԺ նախագահը առանձնակի կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը:

Անդրադարձ կատարվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հարցին: ՀՀ ԱԺ նախագահը վերստին հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչդեռ վերջինս ձգձգում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա շատ կարեւոր համարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ալի Շամիի խոսքերով` իրենք համաձայն են, որ հարցը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում, ասվում է ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---