ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՄՆ-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ ՓՈԽԱԴՐԵԼ 15 ՀԱԶԱՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

PanARMENIAN.Net - Առաջիկայում ԱՄՆ-ն ծրագրում է Ադրբեջան փոխադրել 15 հազար զինծառայող Գերմանիայում ամերիկյան զորքերի 70-հազարանոց զորակազմից: Ինչպես գրում է Բաքվի «Զեռկալո» թերթը, այդ աղմկահարույց հաղորդումը` Պենտագոնի աղբյուրների համաձայն, երեկ երեկոյան տարածել է «Հյուրիեթ» թուրքական թերթը: Տվյալ տեղեկությունը, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաստատել է նաեւ «Wall Street Journal» ամերիկյան թերթը, որը, վկայակոչելով բարձրաստիճան մի գեներալի, հաղորդել է, թե Պենտագոնը ծրագրում է զգալիորեն կրճատել իր ռազմական ներկայությունը Գերմանիայում եւ զորքերի մի մասը փոխադրել Ադրբեջան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներ: Առկա տեղեկություններով, Ադրբեջանի տարածքում ամերիկյան զորքերը պետք է ապահովեն «Կասպից ծովի հանքային պաշարների մշակման եւ փոխադրման անվտանգությունը»: Սակայն, տվյալ տեղեկությունը դեռեւս պաշտոնական հաստատում չի ստացել:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---