Մինչև տարվա վերջ ցուցադրման համար պատրաստ կլինի հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմ

Մինչև տարվա վերջ ցուցադրման համար պատրաստ կլինի հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմ

PanARMENIAN.Net - “Ընթացիկ տարին հայ կինեմատոգրաֆիայի համար շրջադարձային կլինի”, - հայտարարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը` ապրիլի 13-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերի համաձայն, մինչև տարվա վերջ ցուցադրության համար պատրաստ կլինի 7 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը նկարահանում են 5-6 երիտասարդ ռեժիսորներ, որոնք կինոարվեստ կներմուծեն նոր որակ ու ոճ:

Նոր ֆիլմերի շարքում կներկայացվեն Մարի Սահակյանի “Ալավերդի”, Նիկ Շեկի “Իմ սիրելի խեղճ մայր”, Միքայել Վաթինյանի “ժաննան և ձայները” ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---