ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում նորացված գործընկերության նպատակները:

ՀՀ պատվիրակությունը պաշտպանական բարեփոխումների շարքում ներկայացրել է պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում իրականացված պաշտպանական բարեփոխումները` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունը, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---