Խոսրով Հարությունյան. Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը16 ապրիլի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը կամ 90 հազար հա: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, վերջին 20 տարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների դրությունը չի լավացել, նրանք մնացել են նույքան անօգնական, որքան 90-ականների սկզբներին: “Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղացիների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն հողի մշակման մեջ: Ներկա պայմաններում դա նրանց համար շահավետ չէ”,- ասել է նա: Հարությունյանի խոսքերով, գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում շեշտը դրվելու է գյուղացի-արտադրողների վրա, որոնք իրենց աշխատանքի հաշվին կկարողանան ապահովել ընտանիքը: “Դրան կարելի է հասնել գյուղատնտեսական կոոպերացիաների կազմում միավորվելու ճանապարհով”,- ավելացրել է նա: Հանրային խորհրդի ներկայացուցչի խոսքերով, պետությունը կարող է նպաստել կոոպերացիաների զարգացմանն օրենսդրական դաշտը բարելավելու և վարկեր տրամադրելու ձևով ֆինանսական աջակցություն ցույց տալու միջոցով: “Կոոպերացիաները կարող են դառնալ հակամենաշնորհային ինստիտուտ, քանի որ հենց գյուղացիները կարող են մասնակցել բոլոր գործընթացներին ինչպես հողերի մշակման, այնպես էլ արտադրանքի իրացման գործում”,- ասել է Հարությունյանը: Գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացմանը նվիրված խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հանրային խորհրդի և Ագրարային համալսարանի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |