Չինական ընկերությունները կարող են մասնակցել "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու շինարարությանը16 ապրիլի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական և տնտեսական նորմալ հարաբերություններ, իսկ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լավ եզրեր: Դեսպան Թ.Չանչունի տեղեկացմամբ, ներկայումս Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործում են չինական երկու հայտնի ընկերություններ և հույս հայտնեց, որ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի կզարգանա: Նախարար Մ.Վարդանյանի կարծիքով, բացի հեռահաղորդակցության ոլորտից համագործակցության լայն հնարավորություններ կան նաև տրանսպորտի բնագավառում, այդ թվում` հասարական տրանսպորտի, ճանապարհաշինարարության: Մ.Վարդանյանը հայտնել է, որ "Հյուսիս-հարավ" կառուցվելիք ավտոմայրուղու շինարարության իրականացման համար կհայտարարվի միջազգային բաց մրցույթ, որին ակնկալվում է նաև չինական ընկերությունների մասնակցությունը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է և մինչև տարեվերջ պատրաստ կլինի ուղևորափոխադրումների, այդ թվում քաղաքային համայնքների տրանսպորտի զարգացման ռազմավարությունը, ինչը ենթադրում է, որ նոր ավտոբուսների շահագործման անհրաժեշտություն կառաջանա:Հաշվի առնելով այդ հանգամանքը, նախարարը դեսպանի հետ քննարկել է Չինաստանից ավտոբուսների և միկրոավտոբուսների լիզինգով ձեռք բերելու հնարավորությունները կամ դրանց արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հարցը: Նախարարն անդրադառնալով կապի ոլորտին նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ Հայաստանում և' ինտերնետ, և' բջջային կապը բավականին արագ տեմպերով է զարգանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը |