Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի աշուղական արվեստը տարածելու համար16 ապրիլի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - “Վերջին ժամանակները “Սայաթ-Նովա” համույթի համերգների քանակն ավելացել է, սակայն այդ երևույթը կարելի է խորհրդանշական անվանել. տարեկան 5-10 համերգ”,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է “Սայաթ-Նովա” աշուղական երգի համույթի ղեկավար, “Սայաթ-Նովա” մշակութային միության և Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր Թովմաս Պողոսյանը: Նա հայտնել է, որ “Սայաթ-Նովա” կոլեկտիվի մասնակիցները դասավանդում են Ջիվանու անվան աշուղական դպրոցում և հայ երեխաներին աշուղական գործ են ուսուցանում: “Ջիվանու անվան դպրոցը հիմնադրվել է 1997-ին “Սայաթ-Նովա” մշակութային միությանն առընթեր”, որը ստեղծվել է աշուղական արվեստը պահպանելու, այն զարգացնելու և սերունդներին փոխանցելու համար: Այսօր դպրոցում սովորում են 10-20 տ 170 պատանիներ և աղջիկներ: Մեզ մոտ գործում է 3 բաժին. աշուղական երգ, ստեղծագործող աշուղների միություն (կոմպոզիցիայի բաժին) և ազգային աշուղական գործիքներ”,- պատմել է Թովմաս Պողոսյանն, ավելացնելով, որ դպրոցի աշակերտների համար նախատեսված են հաշվետու համերգներ, “մեր լավագույն աշակերտները մեզ հետ հանդես են գալիս “Սայաթ-Նովա” համույթում”: Սակայն, դա շատ քիչ է աշուղական արվեստը տարածելու համար: Դա կառավարության գործն է, որը պետք է դրա համար համապատասխան քայլեր ձեռնարկի”: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |