Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով ավիաընկերություններին հասցված ընդհանուր վնասը կազմում է օրը մոտ 200 մլն դոլար

PanARMENIAN.Net - Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով հրաբխային փոշու մոտեցման հետ կապված չվերթերը չեղյալ հայտարարելը և եվրոպական օդանավակայանները փակելը կարող է ավիաոլորտին զգալի վնաս հասցնել, հաղորդում է BBC-ի միջազգային գործակալությունը:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան հաղորդել է, որ ավիաընկերություններին հասցված ընդհանուր վնասը կազմում է օրը մոտ 200 մլն դոլար:

Ավիափոխադրողները հաշվում են իրենց բաժնետոմսերի գների անկման հետևանքով առաջացած լրացուցիչ վնասները: British Airways-ի բաժնետոմսերի գները նվազել են 3.3 տոկոսով, Air France-KLM l-ի բաժնետոմսերըը` 3.4 տոկոսով, իսկ գերմանական Lufthansa-ի բաժնետոմսերը` 4.1 տոկոսով:

Ամբողջությամբ կամ մասամբ իրենց օդային տարածքները փակել են` Լեհաստանը, Շվեյցարիան, Դանիան, Բելգիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Լիտվան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Չեխիան, Նորվեգիան, Շվեդիան, Իտալիան, Սլովակիան, Խորվաթիան, Հունգարիան, Բելառուսը:

Բացի դրանից, ռուսական օդանավակայաներում վերոհիշյալ դեպքերի հետ կապված չեղյալ են համարվել 185 ավիաթռիչքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---