Կբացահայտվի Արշիլ Գորկու կյանքի եւ արվեստի վրա Եղեռնի ազդեցությունը

Կբացահայտվի Արշիլ Գորկու կյանքի եւ արվեստի վրա Եղեռնի ազդեցությունը

PanARMENIAN.Net - Աապրիլի 21–ին եւ 22–ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալիք ՙԱնձայն զոհեր. Արշիլ Գորկի՚ խորագրով միջոցառումը կսկսվի Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Արշիլ Գորկու անվան թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանի դասախոսությամբ, որը կբացահայտի նկարչի կյանքի եւ արվեստի վրա Եղեռնի ազդեցությունը։

Կընթերցվեն հատվածներ Գորկու նամակներից։ Դասախոսությանը կհաջորդի ՙՑավի գույնը՚ գրքի շնորհանդեսը« որի հեղինակն է Շահեն Խաչատրյանը։ Այնուհետեւ« հանդիսատեսին հնարավորություն կտրվի դիտելու Կարեն Ադամյանի ՙԱրշիլ Գորկի՚ վավերագրական ֆիլմը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Արշիլ Գորկին

Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902--1905թթ. միջեւ: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով եւ մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվում է սովից Երեւանում, իսկ Գորկին մեկնում է ԱՄՆ, հոր մոտ: Որոնելով իրեն, նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվում է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.: 1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում է Ստյուարտ Դեւիսի, Վիլլեմ դը Կունինիգի եւ Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի եւ հայտնի այլ սյուրռեալիստների հետ: \r\n\r\nԳորկին միաժամանակ պատկանում է եւ սյուրռեալիզմին (նա խմբի վերջին անդամն էր) եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում: \r\n\r\nԱռավել հայտնի են Գորկու հետեւյալ նկարները` «Նկարչի եւ նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36),«Կոմպոզիցա» (1936-39),«Այգի Սոչիում» (1943), «Աքլորի լյարդն ու կատարը», «Ինչպես է իմ մոր ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» (1944), «Բարի հույսի փողոցը» (1945), «Հոգեվարք», «Նշանադրություն 2» (1947) եւ այլն: \r\n44 տարեկանում Գորկին ինքնասպան է եղել: \r\n\r\nԳորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---