Լոռու մարզի Արծնիի համայնքային կենտրոնը հիմնանորոգվելու է21 ապրիլի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - “Հայաստան” համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի երիտասարդական թևը հավաքել է 2500 ԱՄՆ դոլար: Ապրիլի 11-ին Մոնրեալի Թեքեյան մշակութային կենտրոնում “Հայաստան” համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի Երիտասարդաց հանձնախումբը կազմակերպել էր իր առաջին դրամահավաք միջոցառումը, որի ընթացքում հավաքագրված 2500 ԱՄՆ դոլարը կուղղվի Լոռու մարզի Արծնիի համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 25 000 ԱՄՆ դոլար է: Կենտրոնը կառուցվել է 60-ական թվականներին և վերանորոգման խիստ կարիք ունի: Երիտասարդաց հանձնախումբը մտադիր է հիմնանորոգումից հետո համայանքային կենտրոնի սենյակները կահավորել ժամանակակից համակարգչային տեխնիկայով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |