ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴ ՆԱՎԹԱՏԱՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Կոնգրեսի ֆինանսական ծառայության կոմիտեի նիստին նախատեսվում է քննարկել հանրապետական կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլիի առաջարկը, որն նախատեսում է արգելել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման ֆինանսավորումը: Կոնգրեսականը դա փաստարկում է նրանով, որ նավթատարի կառուցումը ի շրջանցումն Հայաստանի կառժենա 600 միլիոն դոլարով ավելի թանկ: Բացի այդ, նախագծի իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսական ու էներգետիկ մեկուսամանը, ինչը չի բխում ԱՄՆ-ի շահերին: Ջոզեֆ Քրոուլին հանդես է գալիս օրինագծի մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու նախաձեռնությամբ, որն կսահմանափակի Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցման համար վարկեր ստանալու հնարավորությունը, եթե նավթատարը չանցնի Հայաստանի տարածքով: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, հուլիսին կոնգրեսական Քրոուլին Սենատի ու Ներկայացուցիչների պալատի 36 անդամների անունից նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, որում կոչ է անում աջակցել Բաքու-Ջեյհան նավթատարի անցկացմանը Հայաստանի տարածքով: «Միացյալ Նահանգները պետք է միանշանակորեն հայտարարեն տարածաշրջանային ու միջտարածաշրջանային նախագծերում հայստանը ներգրավելու անհրաժեշտության մասին: Վաշինգտոնը չպետք է համաձայնի Ադրբեջանի պահանջներին մեկուսացնել Հայաստանը առեւտրական միջանցքներից ու էներգետիկ ուղիներից»,- ասվում է փաստաթղթում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---