ՆԱՏՕ. Բաքվում չեն թաքցնում, որ մտադիր են ռազմական ուժ կիրառել Ղարաբաղի դեմ23 ապրիլի 2010 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-14 Ադրբեջանում էին գտնվում 14 խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի անդամ 8 երկրներից: ՆԱՏՕ-ի ԽՎ անդամների Բաքվում ունեցած հանդիպումներում գերակայել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Պատվիրակությունը տեղեկացվել է այն մասին, որ իրավիճակը հակամարտության գոտում մնում է վտանգավոր և, որ հակամարտության չկարգավորված լինելը զգալիորեն ավելացնում է պատերազմի վերսկսման վտանգը: Ադրբեջանի պաշտոնյաները զգուշացրել են, որ Բաքվի համար հակամարտության լուծման միակ այլընտրանքային ուղին ռազմական ուժի կիրառումը կլինի, քանի որ հակամարտության խաղաղ լուծման բոլոր այլ միջոցներն արդեն սպառվել են: ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունը գլխավորում էր ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական կոմիտեի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթակոմիտեի նախագահ Ռայներ Սթիները: Նա հանդիպումներ է ունեցել Բաքվում միլի մեջլիսի արտաքին գործերի ու պաշտպանության կոմիտեների անդամների, Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցիչների և անկախ փորձագետների հետ, հաղորդում է Բաքվում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի կայքը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |