Սոս Սարգսյան. Մենք չկարողացանք Հայոց ցեղասպանությունը վերածել համամարդկային ցավի26 ապրիլի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - “Մենք չկարողացանք Հայոց ցեղասպանությունը վերածել համամարդկային ցավի: Այդ առումով մենք չափազանց թույլ գտնվեցինք, ինչը մասամբ բացատրվում է այս հարցի նկատմամբ Խորհրդային Միության վերաբերմունքով: Սակայն այսօր ուշ չէ առավելագույն կերպով Հայոց ցեղասպանության հարցում պահանջատիրական վերաբերմունք դրսևորելու համար: Այս ճանապարհին մեծ դեր կարող է խաղալ արվեստը, որի միջոցով կարելի է մտածողություն ձևավորել: Իսկ մենք, թվում է, մոռացել ենք արվեստի հզոր ուժի մասին”,- ասել է դերասան Սոս Սարգսյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի այն հարցին, թե կարող է արդյոք արվեստում Ցեղասպանության թեմայի արտացոլումը որոշիչ դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |