ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ութ բուհերի միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր26 ապրիլի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - 26-ը ապրիլին ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ութ հաստատությունների միջև` ի դեմս այդ բուհերի ռեկտորների: PanARMENIAN.Net –ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: Այդ բուհերն են` Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը, Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը, “Եվրասիա» միջազգային համալսարանը, Երևանի “Գլաձոր» համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, “Անանիա Շիրակացի” համալսարանը, ՏնտեսաԳիտության և կառավարման համալսարանը և Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան համալսարանը: “Հայաստանի բուհերում երեք տարուց ավել դասավանդելու շնորհիվ ես ավելի լավ եմ սկսել հասկանալ մեր երիտասարդ սերնդին: Մեր երիտասարդները պատրաստակամ են մտնելու կյանքի հորձանուտ և փորձելու իրենց ուժերը: Գտնում ենք, որ մեզ վրա մեծ պատասխանատվություն կա` կրթելու և աջակցելու այս սերնդին` հանուն Հայաստանի լուսավոր ապագայի”,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արդեն երեք և ավելի տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելություններ է կատարում հայաստանյան բուհեր, որտեղ հանդես է գալիս “Բիզնես, որն ունի առաքելություն” թեմայով դասախոսությամբ: Մինչ օրս Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մարզերում և Երևանում գործող մի շարք համալսարանների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար փորձը կորպորատիվ պատասխանատվության, կազմակերպական մշակույթի, բիզնեսի զարգացման ռազմավարության, ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և այլ ոլորտներում: Սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին միանգամյա դասախոսություններով չի սահմանափակվում: Բիզնեսի և բարձրագույն կրթության ոլորտի միջև շարունակական կապ հաստատելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` Կարիերայի զարգացման ծրագրով: Ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երևանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |