Երևանում տեղի կունենա քիքբոքսինգի «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» կարգախոսով մրցաշարը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին «Դինամո» մարզահամալիրում Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան և ՀՀ Պաշպանության նախարարությունը կազմակերպում են քիքբոքսինգի «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» մրցաշարը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա հաղթանակին: Մրցաշարի պատվավոր հյուրերը լինելու են Հայրենական պատերազմի վետերանները:

Մրցաշարին մասնակցում են 300 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Մրցաշարի նպատակն է մարզիկներին քարոզել ազգային ոգի և ռազմահայրենասիրական գաղափարներ:

Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը հունիսի 19-27-ը մասնակցելու է աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---