Ներսես Երիցյանը կմասնակցի Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին 7 մայիսի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու մայիսի 5-7-ը Բեռլինում կայանալիք Համաշխարհային բանկի և Ֆրաունհոֆերի ինստիտուտի կազմակերպած Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին: PanARMENIAN.Net ին այս մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Այնուհետև, մայիսի 8-10-ը Ներսես Երիցյանը կմեկնի Ֆրանկֆուրտ` ծանոթանալու Ֆրանկֆուրտի միջուկային բժշկության կենտրոնի և լաբորատորիաների գործունեությանն ու ուսումնասիրելու գերմանական փորձը, ինչպես նաև ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները: Համաժողովին կմասնակցեն Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության և զարգացման, կրթության և հետազոտությունների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը, Ռուսաստանի Դաշնության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը և այլ պաշտոնատար անձինք: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |