"Ժառանգություն" կուսակցությունը պատասխան հայտարարություն է հրապարակել

PanARMENIAN.Net - «Այսօրվա մամուլից ծանոթացանք ուսանողական հանրահավաքի և բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ տարածած և երկիմաստ տեղեկություններ պարունակող հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ միջոցառումների կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն էր:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը` չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է «Ժառանգության» անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում` ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները:

Զավեշտալի ենք համարում այն, որ «ժառանգությանը» ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում` տխուր հիշողություններ արթնացնող «կոմսոմոլացման» օրինակով», - հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---