ՀՀ ԱԱՊ-ն մշակում է տեղական արտադրանքի արտահանումը խթանող ծրագիր

ՀՀ ԱԱՊ-ն մշակում է տեղական արտադրանքի արտահանումը խթանող ծրագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը մշակում է տեղական արտադրանքի արտահանումը խթանող ծրագիր: Այդ մասին «Արտֆուդ» ընկերության նոր հոսքագծի թողարկման շրջանակներում մայիսի 11-ին Արտաշատի մարզում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԱՊ նախագահ :

Մասնավորապես, նրա խոսքերով ՀՀ ԱԱՊ-ն մտադիր է օգտվել աշխարհի 20 երկրներում գտնվող ներկայացուցչությունների ծառայություններից` տեղական արտադրողի արտադրանքը խթանելու համար: «Մենք այդքան շատ ընկերություն չունենք, որոնք ի վիճակի են զբաղվել արտահանմամբ, որի պատճառով մենք համագործակցում ենք մեր ներկայացուցչությունների հետ` այդ ապրանքների մարկետինգն ապահովելու նպատակով»,- ասել է նա:

Արտաշատի «Արտֆուդ» ընկերությունը բնական հյութերի նոր հոսքագիծ է թողարկել 2.2 մլն եվրո արժողությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---