ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է մարտական խնդիրների կատարմանը

ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է մարտական խնդիրների կատարմանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության բանակի (ԼՂՀ ՊԲ) անձնակազմի մարտունակությունը մշտապես բարձրանում է: Այդ մասին Արցախում լրագրողներին է հայտնել ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ, գնդապետ Շահեն Այդինյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեռնային Ղարաբաղից, լրագրողները եղել են «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, որտեղ պատրաստվում են դիպուկահարներ ու հետախույզներ: Ուսումնական կենտրոնում նաև սովորեցնում են, թե ինչպես պետք է մարտական հերթապահություն կատարել: «Կենտրոնի գործարկման օրվանից, կորուստները ԼՂՀ ՊԲ-ում զգալիորեն նվազել են»,-ասել է գնդապետ Այդինյանը: Լրագրողները եղել են զորամասում, որի հրամանատարն է գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը, և ծանոթացել են զինծառայողների առօրյա կյանքին: Մասնավորապես, օրերս անձնակազմի համար բացվել է նոր զորանոց բոլոր հարմարություններով: Ըստ Այդինյանի, ղարաբաղցի զինվորները պատրաստ են մարտական խնդիրների կատարմանը:

Զորավարժություններին ներկա էր նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, որը պարգևատրեց հատուկ նշանակության և հետախուզման ոլորտում աչքի ընկած մարտիկներին հուշանվերներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---