ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԱՆՀԱՅՏ ՓՈՇԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԾՐԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարարութունում ստացվել է անհայտ փոշի պարունակող ծրար: Թե ում էր այն հասցեագրված, դեռ հայտնի չէ: Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում «Արմինֆո» գործակալության թղթակցին հաստատել են կասկածելի ծրար ստանալու փաստը: Այն ուղղարկված է փորձաքննության: Իր հերթին «Հայփոստ» ձեռնարկությունում հայտնել են, որ նման տեղեկություններ չունեն` ավելացնելով, որ հանրապեոտւթյուն մտնող բոլոր փոստային առաքումները անցնում են «Հայփոստ»-ով: Աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ, երբ նամակներ ստանալուց հետո հասցեատերերը հիվանդանում էին սիբիրախտով, «Հայփոստ»-ը ձեռնարկել է անվտանգության լրացուցիչ միջոցներ: Մասնավորապես, ծրարները բաշխող աշխատակիցները այսուհետ աշխատելու են հատուկ ձեռնոցներով: Հատուկ ուշադրություն է դարձվելու Մերձավոր Արեւելքից եկող փոստին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---