ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱԼԻԵՎԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՄՆ-ԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՑ, ՔԱՆԻ ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑ ԼՂՀ-ՈՒՄ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանամեդ ուժերի միավորում» կոչվող քաղաքական կուսակցությունների միւությունը դիմել է երկրի ղեկավարությանը Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի վերջերս արած հայտարարությանը իր վերաբերմունքը հայտնելու պահանջով: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, դեսպան Ռոսս Ուիլսոնը, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում արտահայտելով Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» սկսելը Ադրբեջանին ոչ մի լավ բան չի բերի: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները հավանություն չտվեցին այդ գաղափարին: Այդ կապակցությամբ «Ադրբեջանամեդ ուժերի միավորման» առաջնորդները դրեցին ամերիկացիների կողմից Աֆղանստանում անցկացվող հակաահաբեկչական գործողություններին Ադրբեջանի աջակցության նպատակահարմարության հարցը: «Նամուս» կուսակցության նախագահ Թոհրուլ Իբրահիմլին ասում է, որ «Ուիլսոնը հասկացրեց, որ ԱՄՆ-ի համար հայերը ահաբեկիչ չեն»: Եվ դա այն դեպքում, երբ «ութ տարվա ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, որ Լեռնային Ղարաբաղը զավթել են հայկական ահաբեկիչները»: «Ինչու՞ պիտի ադրբեջանական իշխանություններն ու ժողովուրդը աջակցեն ամերիկացիներին, որոնք այսօր արդեն չեն աջակցում մեզ»,- հարց է տալիս Իբրահիմլին: «Ամերիկյան դեսպանի նման վերաբերմունքը կարելի է գնահատել որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»,- համոզված է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---