Երևանում մեկնարկում է երիտասարդ գիտնականների համար բնակելի համալիրի շինարարությունը

PanARMENIAN.Net - 2010-ի օգոստոսի 1-ին մեկնարկում է 300 բնակարանների համալիրի շինարարությունը` բնակարանով ապահովելու համար երիտասարդ գիտնականներին, երիտասարդ գրողներին և մշակույթի աշխատողներին, որոնք միջազգային մակարդակում տարբեր հաջողությունների են հասել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը: «Աշխարհում գոյություն ունի երկու գործիքների կիրառման հայտնի փորձ. ֆինանսական և պետական նպատակային սոցիալական շինարարության օգնությամբ մատչելի բնակարանների ձեռքբերում երիտասարդ ընտանիքների կողմից»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքերով, համալիրը կառուցվելու է Սրտաբանական ինստիտուտի հարևանությամբ`Մնջոյանի անվան ինստիտուտին կից: Բնակարանի 1 քմ արժեքը կազմում է մոտ 180 հազար դրամ կամ 463 դոլար, ինչը 2.1 անգամ պակաս է միջին շուկայական արժեքից: Բնակարանները շահագործման են հանձնվելու ամբողջովին վերանորոգված վիճակում: Սկզբնական մուծումը կազմում է ընդհանուր արժողության 20 տոկոսը տարեկան 8.5 տոկոս տոկոսադրույքով 25 տարի մարման ժամկետով: «Ամենամսյա մուծումները կազմում են 63 հազար դրամ, ինչը մատչելի գումար է»,- ասել է Քարամյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, գիտաշխատողների միջին աշխատավարձը կազմում է 40-50 հազար դրամ:

Հիփոթեքային վարկ տրամադրվելու է այն դեպքում, եթե երիտասարդ գիտնականը մի քանի տարի աշխատել է գիտության ոլորտում և նա որոշակի հեռանկարներ ունի: «Տարիքային սահման դեռ չի որոշվել, բայց ամենայն հավանականությամբ այն կազմում է 35-37 տ»,- ասել է փոխնախարարը:

Իր հերթին, Երիտասարդ գիտնականների խորհրդի համակարգող Ատոմ Մխիթարյանը հաղորդել է, որ տվյալ պահին արդեն 100 մարդ ցանկանում է մասնակցել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին: Համալիրը շահագործման է հանձնվելու 2 տարի 3 ամիս հետո:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---