Կարեն Ավագյան. Թուրքիան ոչ մի ձևաչափում չի կարող մասնակցել ղարաբաղյան կարգավորմանը

Կարեն Ավագյան. Թուրքիան ոչ մի ձևաչափում չի կարող մասնակցել ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ մի ձևաչափում չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքերրով, հայկական կողմն արդեն մի քանի անգամ կոշտ պատասխան է տվել Թուրքիային, որը ցանկանում է ամեն գնով միջամտել տվյալ գործընթացին:

Անդրադառնալով Թուրքիայի և Իրանի հարաբերություններին և Թուրքիայի` գերտերություն դառնալու մտադրությանը` Ավագյանն ասաց, որ դա անհնար է, քանի որ Թուրքիան ոչ վաղ անցյալում այդպիսի փորձ կատարել է, առաջարկելով «կովկասյան պլատֆորմ», որն այդպես էլ կյանքի չի կոչվել: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցույց է տվել ողջ աշխարհին, որ Թուրքիան այն պետությունը չէ, որն ի զորու է նման քաղաքականություն իրականացնել»,- նշել է Ավագյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---