Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման համար կպահանջվի 2,5 մլն ԱՄՆ դոլար17 մայիսի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշենից վերցված բնահողի 15 նմուշի լաբորատորիական ուսումնասիրությունները` դրանց մեջ թունավոր նյութերի առկայությունն ստուգելու համար, բացասական արդյունք են տվել», - հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության բուսագիտության բաժնի պետ Կարինե Եսայանը` մայիսի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ մոնիտորինգ է անցկացվելու նաև հետագայում, և եթե հետազոտվող նմուշներում հայտնաբերվեն վնասակար նյութեր, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: «Ստեղծված արտակարգ իրավիճակն ստիպել է նախարարությանը վերանայել ծախսերը և ՀՀ կառավարությանը առաջարկ ներկայացնել` 2010 թ. բյուջեն վերանայելու մասին», - ասել է ԱԻԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Յեմիշյանը: Նա ընդգծել է, որ թունաքիմիկատների ոչնչացման համար մեծ գումարներ են հարկավոր: Այդ հարցում Հայաստանին պետք է օգնեն միջազգային կառույցները: Նա նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը այդ նպատակով տրամադրել է մոտ 31 մլն դրամ, որը ծախսվելու է արգելափակման և արգելող նշանների տեղադրման համար, ինչպես նաև ջրահեռացման համակարգը փոխելու համար: Հայաստանի բնապահպանության նախարարության բյուջետային ծրագրերի բաժնի պետ Ռոման Չոբանյանն ասել է, որ այսօր գլխավոր նպատակը թունաքիմիկատների լիարժեք ոչնչացումն է: Ըստ փորձագետների, թունաքիմիկատների ոչնչացման համար Հայաստանը պետք է ծախսի 2,5 մլն ԱՄՆ դոլար` չհաշված դրանց տեղափոխման ծախսերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |