«Ուսման իրավունք» նախաձեռնող խումբը հայցով դիմել է դատարան ընդդեմ քաղաքապետարանի

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանը և Դանիել Իոաննիսյանը մայիսի 19-ին ժամը 13:30-ին Երևան քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք և մայիսի 20-ին ժամը 13:15-ին ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետին:

Հանրահավաքը ևերթը ուղղված էին բարձրաձայնելու ուսանողության ձայնը ընդդեմ Կառավարության` բանակից մագիստրոսական և ասպիրանտական տարկետմամբ տեղերի կրճատման որոշման:

Ինչպես ասվում է «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ, մայիսի 14-ին Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց վերոհիշյալ 2 միջոցառումների անցկացումն արգելելու մասին: Ագելքը հիմնավորվեց նրանով, որ մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները կարող են սահմանափակվել: Սակայն, քաղաքապետարանի որոշման մեջ նաև չի ասվում, թե այդ հրապարակում անցկացվող որ մարզական կամ մշակույթային միջոցառման բնականոն ընթացքը կխաթարվեր հանրահավաքի անցկացման դեպքում: Երթի անցկացումը ևս արգելվեց քաղաքային իշխանությունների կողմից:

Քաղաքապետարանը կազմակերպիչներին չէր առաջարկել երթի անցկացման այլ օրեր և այլ ժամեր կամ միջոցառման ձևին վերաբերող այլ պայմաններ, ինչը պահանջում է “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին” ՀՀ օրենքը: Այսօր, ժամը 15:00-ին Դանիել Իոաննիսյանըև Սոս Ավետիսյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` քաղաքապետարանի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշված գործով վարչական դատարանի նիստը կկայանա վաղը` մայիսի 18-ին, իսկ դատավճիռը պետք է հրապարակվի 24 ժամվա ընդացքում, այն է` միչև մայիսի 18-ի ժամը 15:00-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---