ՀԲՄ նախկին նախագահը ողջունում է բանկային համակարգի կոնսոլիդացիայի գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ, «Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը ողջունում է երկրի բանկային համակարգի կոնսոլիդացիան: «Մենք ողջունում ենք միաձուլումը, որին գնաց Կասկադ բանկը: Դա օրինաչափ է, քանի որ միաձուլման արդյունքում բանկերը կհզորանան և լավագույն պայմանները կստեղծվեն վարկավորման և սպասարկման համար»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է «Պրոմեթեյ բանկին», բանկը նման մտադրություններ չունի: «Բանկը բավարար միջոցներ ունի և մենք պատրաստ ենք վարկային միջոցներ տրամադրել անսահմանափակ քանակով»,-ասել է Էմիլ Սողոմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Ընդ որում Սողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 բանկերն այսօրվա դրությամբ մեծ խնդիրներ չունեն, իսկ ՀՀ բանկային համակարգի հետագա կոնսոլիդացիան հնարավոր է և կախված է բանկերի բաժնետերերից և նրանց ներդրումային հնարավորություններից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---