ԱՄՆ ՄԱԿ-ի ԱԽ-ին Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու բանաձևի նախագիծ է ներկայացրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու բանաձևի նախագիծ:

Ռուսաստանի հնչեցրած հակազդեցությունը այդ փաստաթղթի վերաբերյալ, որը չորեքշաբթի օրը ԱԽ մշտական և ժամանակավոր 15 անդամների քննարկմանն է տրվելու, արդեն իսկ դրական է:

ՄԱԿ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերի համաձայն, բանաձևը կաթվածահար անող որևէ միջոցառում չի ընդգրկում և «հստակորեն արտահայտում է այն ամենը, ինչը կարող է նպաստել Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը և ստեղծել չտարածման ռիսկեր»:

Պատժամիջոցները կոչված են խանգարելու ուրանի հարստացման Իրանի ծրագրի իրագործմանը, ինչը արևմտյան երկրները համարում են միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ծրագիր:

Փաստաթղթում նշանակալիորեն մեծացված է այն զենքերի ցանկը, որոնց մատակարարումը Իրանին արգելված է: Բացի այդ, նախագիծը հավանության արժանանալու դեպքում կավելանա Իրանի քաղաքացիների և ընկերությունների ցուցակը, որոնց արգելվում է արտասահմանում տնտեսական գործունեություն ծավալել:

ԱՄՆ-ն պնդում է ընդունել բանաձևը, չնայած որ մայիսի 17-ին Իրանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի և Բրազիլիայի հետ, որի շրջանակներում Իրանի հարստացված ուրանը փոխարինելու են գիտական նպատակներով օգտագործման ենթակա միջուկային նյութերով:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Թեհրանին ուղղված մի շարք հարցեր անպատասխան են մնացել: Նրա խոսքերի համաձայն, Թեհրանն ընդունել է բրազիլա-թուրքական առաջարկությունը, քանի որ գիտեր պատժամիջոցներ կիրառելու մասին պայմանավորվածությունն արդեն համարյա կայացել է, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---