Մայիսի 29-ին մեկնարկում է Հայաստանում «Մաքուր հայրենիք» ազգային բնապահպանական ծրագիրը

Մայիսի 29-ին մեկնարկում է Հայաստանում «Մաքուր հայրենիք» ազգային բնապահպանական ծրագիրը

PanARMENIAN.Net - «Մաքուր հայրենիք» ազգային բնապահպանական ծրագիրը մայիսի 29-ին մեկնարկում է Հայաստանում: Ինչպես հայտնել է կառավարական նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկ ամիս առաջ «Միասին» հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է կառավարությանը, որում իշխանությունեներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել «մաքուր Հայաստան ունենալու» համար:

Կառավարության ղեկավարի խոսքերով, ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ «Միասին» ՀԿ-ի առաջարկած ծրագրի շրջանակներում միջոցառումներ մշակելու համար: Այսօր առավոտյան Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցեց վարչապետին այն մասին, որ այս ծրագիրն արդեն պատրաստ է և համաձայնեցված է հասարակական կազմակերպությունների հետ:

«Մայիսի 29-ին Երևանում մեկնարկում է «Մաքուր հայրենիք»» ազգային բնապահպանական ծրագիրը և ես կարծում եմ, որ բոլոր գերատեսչությունները պետք է մասնակցեն դրան»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ Երևանից հետո այդ ծրագիրն իրագործվելու է Հայաստանի մարզերում, և կոչ արեց բոլոր շահագրգիռ կողմերին աջակցել դրա իրագործմանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---