Հայաստանում համակարգչահենությունը 4 տարվա ընթացքում կրճատվել է 8 տոկոսով

Հայաստանում համակարգչահենությունը 4 տարվա ընթացքում կրճատվել է 8 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության չորս տարվա գործունեության ընթացքում համակարգչահենային ծրագրերի ապահովման մասնաբաժինը կրճատվել է` 96-98տոկոսից հասնելով 90 տոկոսի: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ հայաստանյան կառավարությունը չունի երկրում համակարգչահենության մակարդակի մասին որևէ պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալ, իսկ այդ վիճակագրությունը կատարվում է միջազգային հետազոտությունների համաձայն:

«Microsoft ընկերությունը գտնում է, որ շատ կարևոր է Հայաստանի բնակչությանը տեղեկացնել այն մասին, թե որքան կարևոր է օգտագործել արտոնագրված փաթեթը, քանի որ ոչ արտոնագրվածը մեծ վտանգ է պարունակում», - ասել է հայաստանյան ներկայացուցչության տնօրենը` ավելացնելով, որ այդ հարցի լուծման համար ժամանակ է պահանջվում, որպեսզի փոխվի հայ ժողովրդի մտածելակերպը:

Գրիգոր Բարսեղյանի կարծիքով, այս հարցում շատ կարևոր է կառավարության օրինակը, որ պետք է ցույց տրվի բնակչությանը, քանի որ յուրաքանչյուր երկրում հենց կառավարությունն է բոլորից շատ օգտագործում հեղինակային իրավունքը` բոլոր ասպարեզներում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---