«ԱրմենՏել» ՓԲԸ մարքեթինգի և գովազդի գծով տնօրեն է նշանակվել Իգոր Միրոնովը

«ԱրմենՏել» ՓԲԸ մարքեթինգի և գովազդի գծով տնօրեն է նշանակվել Իգոր Միրոնովը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) մարքեթինգի և գովազդի գծով նոր տնօրեն է նշանակվել Իգոր Միրոնովը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից, Իգոր Միրոնովը մինչ այդ աշխատել է Տաջիկստանում` զբաղեցնելով նմանատիպ պաշտոն «Տակոմ» ընկերությունում (Beeline ապրանքանիշ):

Մեկնաբանելով նշանակումն` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց. «Մարքեթինգի և գովազդի տնօրինությունը կղեկավարի մի մարդ, ով ունի աշխատանքային մեծ փորձ Վիմպելկոմում: Հենց Իգոր Միրոնովի ղեկավարության օրոք 2006 թ-ի սեպտեմբերին Beeline ապրանքանիշը մուտք գործեց Տաջիկստան: Հաշվի առնելով «ԱրմենՏել» ընկերության որպես կապի միասնական օպերատորի հնարվորությունները, ինչպես նաև նրա փորձը, վստահ եմ, որ կմշակվեն և կներդրվեն նոր, ավելի համարձակ և հետաքրքիր մարքեթինգային նախաձեռնություններ»:

«Ինձ միշտ հետաքրքրել է նոր խնդիրներ լուծելը: Կարծում եմ, որ «ԱրմենՏել»-ի մասնագիտական խմբի հետ միասին մենք կիրականացնենք ամենահամարձակ մարքեթինգային ծրագրերը», - նշել է Իգոր Միրոնովը:

Բարձրագույն կրթությունն Իգոր Միրոնովը ստացել է Տվերի պետական տեխնիկական համալսարանում, իսկ երկրորդ բարձրագույնը` Մոսկվայի տնտեսագիտական, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանում: Աշխատանքային կարիերան Վիմպելկոմում սկսել է 2002 թվականին` զբաղեցնելով մարքեթինգի և գովազդի բաժնի պետի պաշտոնը Տվերի մասնաճյուղում, իսկ 2006թ-ին միացել է Տաջիկստանում Beeline չափանիշներով բիզնես զարգացնող թիմին: Իր ղեկավարության օրոք «Տակոմ» ընկերությունը Տաջիկստանի բջջային շուկայում գրավել է հաստատուն դիրք, ինչպես բաժանորդային բազայով, այնպես էլ շահույթով, իսկ Beeline ապրանքանիշն իր դրական ընկալմամաբ դարձել է առաջատարն երկրում:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---