ՀԸԲՄ-ն ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը Հարավային Կովկասի մասին

ՀԸԲՄ-ն ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը Հարավային Կովկասի մասին

PanARMENIAN.Net - Հայ ընդհանուր բարեգործական միությունը ՀԸԲՄ-ի (AGBU) ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը ՀարավայինԿովկասի մասին և տարածաշրջանի նկատմամբ կազմակերպության հատուկ հետաքրքրությունը: Քանի որ դիտորդների մեծամասնությունը կարծում է, որ պատերազմի վերսկսումը ԼՂ ոչ մեծ տարածքում ավելի հավանական է դառնում, այս հարցի շուրջ բանաձևի երաշխավորագրերը, հավանական է, լայնորեն քննարկվեն: Այդ մասին ասվում է ՀԸԲՄ-ի հայտարարությունում:

Հայտարարությունում նաև նշվում է, որ ՀԸԲՄ-ի եվրոպական բաժանմունքը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ Եվրախորհրդարանի անդամների աջակցությունը և ավելի շատ ներգրավվածությունը խաղաղ գործընթաց: ՀԸԲՄ-ն նաև ողջունել է Խորհրդարանի կոչը ԵՄ-ին տարածաշրջանային համագործակցության զարգացման և տարածաշրջանում հակամարտությունը կարգավորելու համար: Քվերակությունից հետո AGBU եվրոպական խորհրդի անդամ Նիկոլաս Դավիդյանն ասաց. «Խորհրդարանը պաշտպանում է նման քաղաքականությունը Հարավային Կովկասում լարվածությունը նվազեցնելու և անվտանգութան ապահովմանն աջակցելու համար: Դա շատ կարևոր է Ղարաբաղի համար և խաղաղության միակ ուղին է: Մենք հուսուվ ենք, որ ԵՄ գործադիր իշխանությունները, հանձնաժողովը և խորհուրդը կհետևեն այդ կոչին և միջոցներ կձեռնարկեն»:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցան բանավեճեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Եվրոպայի փոխհարաբերությունների շուրջ: Այդ թեմայով բանաձև ներկայացրեց բուլղարացի եվրապատգամավոր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին հարող Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստություն է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի հետ կապված և կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Եվրախորհրդարանը կոչ արեց կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: «ԵՄ-ը վճռականապես դատապարտում է ուժի կիրառման հնարավորությունն այդ հակամարտության լուծման համար, դրա կիրառումն արդեն բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ է առաջացրել տեղի բնակչության համար,- ասվում է բանաձևում: - Երկու կողմերն էլ պետք է անպայման հավատարիմ մնան 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»: Պատգամավորներն անհագստություն են արտահայտել այն առիթով, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները, ներառյալ վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքը, ոտնահարվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել տեղահանված մարդկանց շահերը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել են նրանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---