IT հայաստանյան մասնագետները 6 ամսով կվերապատրաստվեն Հնդկաստանում

IT հայաստանյան մասնագետները 6 ամսով կվերապատրաստվեն Հնդկաստանում

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնի շրջանակներում IT հայաստանյան մասնագետները 6 ամսով կվերապատրաստվեն Հնդկաստանում: Կենտրոնի բացումը ծրագրված է 2010 թ. կեսերին: PanARMENIAN.Net ին ուղարկած «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մամլո ծառայության հաղորդման համաձայն, վերապատրաստման դասընթացները կընթանան 2010 թ օգոստոսից մինչև 2011 թ. հունվար: Կազմակերպիչներն են` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հնդկաստանի կառավարությունը, Հնդկաստանի առաջավոր հաշվողական տեխնիկայի զարգացման կենտրոնը (C-DAC), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերը կընդունվեն մինչև մայիսի 31-ը: Մասնակիցներից ընտրվելու են հինգ անձ, որոնց ընտրելու է հայ-հնդկական համատեղ հանձնաժողովը; Ծրագրի մասնակիցները պարտավորվում են մասնակցել Երևանում Հայ-հնդկական IT կենտրոնի աշխատանքներին: Այդ կենտրոնը տեղեկայվելու է ԵՊՀ-ում, որը պատրասելու և արտոնագրելու է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների: Կենտրոնը ֆինանսավորելու է Հնդկաստանի կառավարությունը` 1 մլն ԱՄՆ դոլարով, մասնակի ծախսեր է կատարելու նաև Հայաստանի կառավարությունը` 500 հազ. ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---