ԼՂՀ ԿԸՀ փոխնախագահ. Խորհրդարանական ընտրությունները կարելի է կայացած համարել23 մայիսի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Ես շնորհավորում եմ ԼՂՀ ժողովրդին կայացած ընտրությունների առթիվ, քանի որ 15:00 դրությամբ 95 303 ընտրողներից արդեն քվեարկել են 44 357-ը, այն է 46%: Իսկ Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ընտրությունները կայացած են համարվում ընտրողների 25%-ի մասնակցության դեպքում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Արզումանյանի խոսքով, 16 ընտրատարածքներից քվեարկության ակտիվությամբ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հադրութում` 60.87%, Ասկերանում` 57.57% և Մարտունիում` 66.72%: Արզումանյանը հաղորդել է նաև, որ մինչև ներկա պահը խախտումների երկու դեպքեր են արձանագրվել, երբ անհայտ անձինք փորձել են ընտրատարածքներում քարոզչական թերթիկներ տարածել: «Բայց դա, բնականաբար, չի կարող ազդել այդ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների վրա»,- հայտնել է Եղիշե Արզումանյանը: Նա նկատել է նաև, որ քվեարկության մասնակիցների թիվը կարող է հասնել 70%-ի: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |