2009 թվականի ընթացքում ՓՄՁ-ների համար էապես պարզեցվել են հարկային վարչարարության կանոնները

2009 թվականի ընթացքում ՓՄՁ-ների համար էապես պարզեցվել են հարկային վարչարարության կանոնները

PanARMENIAN.Net - Գործարար աշխարհի համար, մասնավորապես, ՓՄՁ-ների, 2009 թվականի ընթացքում էապես պարզեցվել են հարկային վարչարարության կանոնները, որոնք նախատեսում են ԱԱՀ հարկման շեմի բարձրացում մինչև 58.3 մլն դրամ` նախկին 3 մլն դրամի փոխարեն, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` խորհրդարանում ներկայացնելով 2009-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հարկ է նշել, որ այս նոր ռեժիմից ՀՀ-ում օգտվում են ավելի քան 30 հազ. տնտեսվարողներ: Փոքր և միջին ձեռնարկությունների հարկային հաշվետվության վարման կանոնները պարզեցվել են` մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարումը հարկային հաշվառման կանոնակարգով պարզեցնելու միջոցով:

ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջի վերացում` եթե շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն փոխարեն: Վերոհիշյալ միջոցառումները էապես խնայեցին գործարարների ժամանակը և կնվազեցնեն հարկային մարմինների հետ շփման գործարքային ծախսերը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածում նշված ապրանքախմբերի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարումը երկարացվում է մինչև 3 տարի ժամկետով, եթե այն գերազանում է 300 մլն դրամը: ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հավանություն են ստացել 7 ներդրումային ծրագրեր: Ընդհանուր առմամբ նշված ներդրումային ծրագրերով ներկայումս իրականացվում է մոտ 17.5 մլրդ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծել մոտ 500 նոր աշխատատեղ:

2009 թ. ընթացքում արտահանող ընկերություններին վերադարձվել է շուրջ 18.7 մլրդ դրամի ԱԱՀ-ի գումար : Նշված ռեսուրսները օգնեցին տնտեսվարող սուբյեկտներին դիմակայելու ֆինանսատնտեսական ճգնաժամը և հետագա արդյունավետ գործունեություն ծավալելու լուրջ խթան են հանդիսանում:

Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ Էապես կրճատվել են մի շարք ապրանքատեսակների արտահանման համար պահանջվող փաստաթղթերն ու ընթացակարգերը: Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը` պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների թիվը 65-ից նվազեցնելով 16-ի, ինչը էականորեն խնայում է գործարարների ժամանակը:

«Թվարկված միջոցառումները նպաստեցին, որ Հայաստանում բարելավվի 2009 թվականի բիզնես միջավայրը, և Համաշխարհային բանկի «Doing bussiness»-ի չափանիշները ՀՀ-ում բարելավեցին 7 կետով: Մենք 50-ից տեղափոխվեցինք 43-րդ տեղը»,- ասել է ՀՀ վարչապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---