Կտեղադրվի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը

Կտեղադրվի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տեղադրել Ախթամար կղզում գտնվող Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը: «Խաչի տեղադրման մասին որոշումը կայացրել է Վանի բնության և մշակութային հուշարձանների պահպանման կազմակերպությունը»,-հայտարարել է Թուրքիայի մշակւոյթի և զբոսաշրջության նախարար Էրթողրուլ Գյունայը: Ըստ նրա, համապատասխան մարմինները դեռ չեն հասցրել իրազեկել հանրությանը, քանի որ որոշումը բոլորովին վերջերս է կայացվել: «Մինչև սեպտեմբերի 19-ը խաչն անպայման կտեղադրվի»,-ասել է Գյունայը:

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը նշել է, որ պատրիարքարանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել որոշման մասին, սակայն, այնուամենայնիվ «խաչի տեղադրումը մեծ ուրախություն կպատճառի Թուրքիայի հայերին»:

Թուրքական Հանրապետության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ թույլատրվել է խաչ տեղադրել քրիստոնեական եկեղեցու գմբեթին:

Հղումներ թեմայով.
Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---