Խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ ռեսուրս դառնալ Ղարաբաղի ժողովրդի համար24 մայիսի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի համար, և այն, որ դրանք տեղի են ունենում արդեն հինգերորդ անգամ ու բավական բարձր մակարդակով, կարող է լուրջ ռեսուրս դառնալ ԼՂՀ ժողովրդի համար թե’ պետականության հաստատման, թե’ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երևանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց հայ փորձագետ Սերգեյ Մինասյանը: Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների վերջին հայտարարություններին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով` Մինասյանն ասաց, որ նման հայտարարություններին հարկավոր է հանգիստ վերաբերվել, նշելով, որ անցյալ տարիների համեմատ դրանք այլևս այդքան կոշտ չեն: Երվանդ Բոզոյանն իր հերթին նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ապացուցել է, որ որոշ երկրների համեմատ այն ավելի կայացած է: Ընդ որում, նա Ղարաբաղի հիմնահարցը համեմատեց Կոսովոյի խնդրի հետ` նկատելով, որ առանձնակի տարբերություն չի տեսնում: Նա նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կփոխեն իրենց դիրքորոշումը ԼՂՀ առնչությամբ և իրենց դիտորդներին կուղարկեն Լեռնային Ղարաբաղում կայանալիք հաջորդ ընտրություններին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |