Deep Purple-ի առաջատարը պատմել է, թե ինչով է Հայաստանն այդպես գրավում իրեն24 մայիսի 2010 - 20:51 AMT PanARMENIAN.Net - «Չգիտեմ, թե ինչու են մարդիկ այսքան տարի շարունակում սիրել երաժշտությունը, ըստ երևույթին, մարդկանց վրա ազդում է մոգությունը, որի հանդեպ մենք անզոր ենք: Միգուցե այդ կախարդանքը ստեղծվում է դահլիճի հետ հաղորդակցվելու ժամանակ, կամ էլ դա հնչյունների մոգությունն է, սակայն ինչ էլ որ դա լինի, մենք շնորհակալ ենք»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Deep Purple-ի լեգենդար ռոք-խմբի առաջատար Յան Գիլլանը: Նա նշել է, որ իր համար դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է ներդրել Deep Purple-ը համաշխարհային ռոքի մեջ: «Սակայն երբ ես և Ռոջերը (Ռոջեր Գլովեր` հեղ.) սկսեցինք նվագել խմբում, մենք հասկացանք, որ դա ինչ-որ այլ բան է: Իր կարիերան խումբը ճեղքումից չսկսեց, բայց ռոքի, սվինգի, նվագախմբային ու այլ երաժշտության համադրությունը հաջողության բերեցին»,- ավելացրել է Գիլլանը: Deep Purple-ի առաջատարը պատմել է նաև, թե ինչն է իրեն ձգում դեպի Հայաստան: «Ես հիշում եմ, որ 20 տարի առաջ մենք համերգ տվեցինք ճիշտ այնտեղ, որտեղ ելույթ ենք ունենալու վաղը, և ես հիշում եմ իմ զգացողություններն ու հայ հանդիսատեսի ջերմությունը»: Խմբի մասնակիցները նշել են նաև, որ շատ գոհ են Գյումրիում երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքներից, որոնց իրականացմանը կուղղվի նաև համերգից ստացված հասույթը: «Մենք տեսանք նոր շենքի նախագիծը, և շատ գոհ ենք»,- ասել է խմբի կիթառահար Սթիվ Մորսը: Հանդիպման վերջում Յան Գիլլանն ավելացրել է նաև, որ իրեն հաճախ են դիմում բարեգործական ծրագրեր կազմակերպելու խնդրանքով: «Սակայն գերադասում եմ անել այն ամենը, ինչն իսկապես կախված է իմ ուժերից, ուստի ես բարեգործությամբ եմ զբաղվում տանը` Անգլիայում, և այստեղ` Հայաստանում»,- ընդգծել է երգիչը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |