Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակը կառաջարկի ԵՄ-ին իր կազմում ընդգրկել Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ադրբեջանին որպես ասոցիատիվ անդամների25 մայիսի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները անցել են ազատ, եղել են ժողովրդավար և համապատասխանում են ԵՄ բոլոր չափանիշներին: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն Եվրոպայի հայկական միություննեի ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսում: Ըստ Միկլոշկոյի, ԼՂՀ ընտրությունները նման են 5 տարին մեկ անգամ անցկացվող հանրաքվեի: Նա հավելել է նաև, որ այդ ֆոնի վրա զարմանք է հարուցում ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշտոնի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն չի ճանաչում ԼՂՀ-ում անցած ընտրությունները: «Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում` ի՞նչ է ուզում ԵՄ-ն»,-ասել է Միկլոշկոն, նշելով, որ ԼՂՀ խնդիրը նաև ԵՄ-ի խնդիրն է, քանի որ Ղարաբաղում լուծվում է Եվրամիության ապագան: Միկլոշկոն հաղորդեց նաև, որ նա Աշոտ Գրիգորյանի հետ միասին շուտով ԵՄ-ին կներկայացնի ղարաբաղյան խնդրի լուծման նոր հայեցակարգը: «Դա Հարավային Կովկասի երկրների կոնֆեդերացիայի» գաղափարն է` այսինքն մենք առաջարկում ենք ԵՄ-ին իր կազմում ընդգրկել Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ադրբեջանին որպես ասոցիատիվ անդամների: Հակառակ դեպքում լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի»,-հայտարարել է նա: Ինչպես նշել է Միկլոշկոն, կոնֆեդերացիայի մասին առաջարկը ամենևին չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սպառել է իրեն, քանի որ տվյալ պահի դրությամբ Ղարաբաղում խաղաղությունը պահպանվում է տեղական իշխանությունների և Մինսկի խբմի ջանքերով: «Մենք ուղղակի ցանկանում ենք զուհագեռաբար ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծումը»,-ասել է նա: Իր հերթին Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ այն բանից հետո, երբ Հայաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը դառնան ԵՄ ասոցիատիվ անդամներ, նրանք բարեփոխումներ կանցկացնեն, ինչը թույլ կտա նրանց մի քանի տարի անց դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրներ: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե աջակցում են արդյոք Հայաստանի ու ԼՂՀ-ի իշխանությունները այս նախաձեռնությանը` Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ քննարկել է այդ հարցը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, որը չի սատարել առաջարկին: «Իսկ ԼՂՀ իշխանություններին, հակառակը, շատ հետաքրքրեց մեր նախաձեռնությունը, սակայն նրանք դեռևս վերջնական պատասխան չեն տվել»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |