«Լինսի» հիմնադրամը կշարունակի նպաստել դպրոցաշինությանն աղետի գոտում

«Լինսի» հիմնադրամը կշարունակի նպաստել դպրոցաշինությանն աղետի գոտում

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև «Փոխըմբռնման վերաձևակերպված հուշագրի» կնքման առաջարկությանը: Ինչպես նշել է նիստի ժամանակ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, հիմնադրամը շարունակելու է աղետի գոտու մարզերում նախորդ տարիներին ծայր առած դպրոցաշինության ծրագիրը` այդ նպատակին տրամադրելով 12 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնավորապես, հատկացված միջոցներով կվերականգնվի և ավարտին կհասցվի 3 դպրոցների շինարարությունը Շիրակի և Լոռու մարզերում: Ըստ նրա, մինչև շաբաթվա ավարտը կամփոփվեն նախնական աշխատանքները, իսկ շինարարությունը կսկսվի ՀՀ ԱԺ-ի հաստատումից անմիջապես հետո:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Լինսիի» գործընկերներին ու նշել, որ դպրոցաշինությունը հիմնադրամի իրականացրած ամենահաջողված ծրագիրն է, որի շնորհիվ մեզանում ներդրվել են շինարարության լավագույն չափանիշներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---